Մատչելիության հղումներ

Ավստրիան հայտնում է ադրբեջանական նավթի որակի կտրուկ անկման մասին


Ավստրիական OMV էներգետիկ ընկերության կենտրոնակայանը Վիեննայում, արխիվ
Ավստրիական OMV էներգետիկ ընկերության կենտրոնակայանը Վիեննայում, արխիվ

Ավստրիայի խոշորագույն էներգետիկ ОМV ընկերությունը Բաքու-Ջեյհան խողովակաշարով ներկրված ադրբեջանական նավթում օրգանական քլորիդների անթույլատրելի մեծ բաղադրություն է հայտնաբերել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Լրատվամիջոցը նաև տեղեկացնում է, որ ОМV-ն երրորդ արևմտյան ընկերությունն է, որ ադրբեջանական նավթի աղտոտման մասին է հայտնում՝ BP-ից և իտալական ЕNI-ից հետո։

Ըստ մասնագետների` օրգանական քլորիդները կարող են շարքից հանել նավթամշակման գործարանների սարքավորումները։

Ադրբեջանից ներկրվող վառելիքի որակի կտրուկ անկման պատճառով Аzeri Light նավթի գինը վերջին մի քանի շաբաթներին կտրուկ նվազել է՝ հասնելով հնգամյա մինիմումի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG