Լեռնային Ղարաբաղում անցած օրերին բռնկված անտառային հրդեհները մարել չի հաջողվում, APA գործակալության փոխանցմամբ՝ Աղդամի ևս մեկ հատվածում կրակ է տարածվում։ Ըստ լրատվամիջոցի՝ հրդեհը մարելու նպատակով հրշեջներ են ներգրավվել։
Երեկ ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Մարտակերտի և Աղդամի շրջաններում նախօրեին ծագած հրդեհները տեղայնացնել չի հաջողվում։
«Հրդեհաշիջման աշխատանքներին խոչընդոտում են բարդ ռելիեֆը և ուժեղ քամին», - հայտարարել էր Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը։