Մատչելիության հղումներ

Թրամփը կրճատում է Մոսկվային տրամադրված 50-օրյա վերջնագրի ժամկետը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ պատրաստվում է կրճատել Ուկրաինայում պատերազմն ավարտին հասցնելու համար Ռուսաստանին տրամադրված 50-օրյա վերջնագրի ժամկետը։ Այս մասին Թրամփը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հանդիպման մեկնարկին։

«Ես հիասթափված եմ նախագահ Պուտինի գործողություններից», - Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը երկու շաբաթ առաջ Ռուսաստանին 50-օրյա վերջնաժամկետ էր տվել՝ հրադադարի հասնելու համար, սպառնալով տնտեսական պատժամիջոցներով Մոսկվայի և այն երկրների նկատմամբ, որոնք շարունակում են առևտուրը Ռուսաստանի հետ։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG