Հրդեհ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում

Արխիվային լուսանկար՝ Խոսրովի անտառում 5 տարի առաջ բռնկված հրդեհից

Այսօր ցերեկը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհ է բռնկվել: Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 1 հա խոտածածկույթ։

Ներքին գործերի նախարարությունից փոխանցում են, որ դեպքի վայր են մեկնել Փրկարար ծառայության ստորաբաժանումներից 3 մարտական հաշվարկ և 7 օպերատիվ խումբ։ Ընդհանուր առմամբ՝ հրդեհաշիջմանը մասնակցում է 41 փրկարար:

Հայաստանում այս օրերին սաստիկ շոգեր են: