ԱՄՆ-ն և Չինաստանը «միջնորդել են՝ դադարեցնելու» Թաիլանդի ու Կամբոջայի հակամարտությունը

ԱՄՆ-ը, Չինաստանը և Մալայզիան աջակցություն են առաջարկել Թաիլանդի և Կամբոջայի միջև շարունակվող հակամարտության լուծման հարցում, քանի որ չեն ցանկանում բռնություն տեսնել, երկուշաբթի հայտարարել է Թաիլանդի ժամանակավոր վարչապետ Ֆումթհամ Վեչայաչայը։

Ֆումթհամը և Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը երկուշաբթի մասնակցելու են Մալայզիայում կայանալիք բանակցություններին՝ փորձելով տարբերակ գտնել՝ վերջ դնելու վերջին տասնամյակի ընթացքում երկու հարևանների միջև տեղի ունեցած ամենածանր բախումներին: Վերջին օրերի լարվածության հետևանքով կա 30-ից ավելի զոհ:

Թաիլանդի և Կամբոջայի միջև սահմանային տարածքների և այնտեղ գտնվող սուրբ բուդդայական տաճարների շուրջ հակամարտությունը շարունակվում է ավելի քան հարյուր տարի, և միայն 20-րդ և 21-րդ դարերում հանգեցրել է ավելի քան 10 պատերազմի։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թաիլանդի ու Կամբոջայի պատերազմը շարունակվում է՝ չնայած Թրամփի ջանքերին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թաիլանդի ու Կամբոջայի միջև բախումների հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել