Ուկրաինան առաջին անգամ գազի համաձայնագիր է ստորագրել ադրբեջանական SOCAR-ի հետ

Ուկրաինայի պետական «Նաֆթոգազ» նավթագազային ընկերությունն առաջին համաձայնագիրն է ստորագրել Ադրբեջանի պետական SOCAR ընկերության հետ Տրանսբալկանյան երթուղով, ասվում է երկուշաբթի հրապարակված հաղորդագրության մեջ։

«Առաջին անգամ փորձնական գազամատակարարում է իրականացվում Տրանսբալկանյան երթուղով՝ Բուլղարիա–Ռումինիա–Ուկրաինա միջանցքով», - նշված է «Նաֆթոգազի» հաղորդագրությունում։

Ուկրաինական ընկերությունն ընդգծել է, որ համաձայնագիրը վերաբերում է փոքր ծավալով գազի ներկրմանը, սակայն մատակարարման հստակ ժամկետները չեն հրապարակվել։

«Սա փոքր ծավալ է, բայց ռազմավարականորեն կարևոր քայլ է, որը ճանապարհ է հարթում երկարաժամկետ համագործակցության համար», - նշել է ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Կորեցկին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական գազի տարանցումը մեր տարածքով դեպի Եվրոպա չի քննարկվում. ՌԴ փոխվարչապետ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը մեկ միլիոն դոլարի օգնություն է ուղարկում Ուկրաինա