Թրամփը կրճատում է Մոսկվային տրամադրված 50-օրյա վերջնագրի ժամկետը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ պատրաստվում է կրճատել Ուկրաինայում պատերազմն ավարտին հասցնելու համար Ռուսաստանին տրամադրված 50-օրյա վերջնագրի ժամկետը։ Այս մասին Թրամփը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հանդիպման մեկնարկին։

«Ես հիասթափված եմ նախագահ Պուտինի գործողություններից», - Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը երկու շաբաթ առաջ Ռուսաստանին 50-օրյա վերջնաժամկետ էր տվել՝ հրադադարի հասնելու համար, սպառնալով տնտեսական պատժամիջոցներով Մոսկվայի և այն երկրների նկատմամբ, որոնք շարունակում են առևտուրը Ռուսաստանի հետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վաշինգտոնը հայտարարում է, որ ժամանակն է՝ Մոսկվան կոնկրետ քայլեր անի պատերազմը դադարեցնելու ուղղությամբՌուբիո. ԱՄՆ նախագահի համբերությունը սպառվում էՄոսկվայի համար կարևորն է հասնել իր նպատակներին. ԿրեմլՄոսկվան չի ընդունում սպառնալիքների լեզուն. Զախարովան՝ Թրամփի հայտարարության մասինԹրամփը հիասթափված է Պուտինից, Մոսկվային 50 օր է տվել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար